National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.05.2021
«Երրորդ հանրապետության խորհրդարանի թանգարանը». Հուշանվեր-գորգ՝ ի պատիվ Շվեյցարիայի խորհրդարանական պատվիրակության
1 / 3

Խորհրդարանի թանգարանը ստեղծվել է Երրորդ հանրապետության Ազգային ժողովի գործունեությանը զուգահեռ, սակայն տարիներ շարունակ չուներ հստակ դասակարգում կամ հուշանվերների անհատական նկարագրություն: 2018-ի սեպտեմբերի 20-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, Ազգային ժողովում բացվեց թանգարանային հատված, որտեղ ցուցադրվեցին այն հուշանվերները, որոնք խորհրդարանը  ստացել է 1990-ից ի վեր: Թանգարանում կան  անվանական նվերներ, հուշամեդալներ, նաեւ անանուն նվերներ՝ սկուտեղ, ծաղկաման, սպասք, նկարներ, ինքնաեռ, արձանիկներ ու արձաններ:

ԱԺ թանգարանային ցուցանմուշները ներկայացնում ենք Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Շարքը բացում է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում «Մեգերյան կարպետ» ընկերության նվիրած հուշանվեր-գորգը:

2018-ին ՀՀ Ազգային ժողով այցելած Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ այցելեց ձեռագործ գորգեր արտադրող «Մեգերյան կարպետ» ընկերության թանգարան-ցուցասրահ՝ ծանոթանալու գորգագործության հայկական ձեռագրին: Շրջայցի ավարտին «Մեգերյան կարպետ» ընկերությունը նվիրեց հուշանվեր-գորգ, որը մինչ օրս  պահվում  է ՀՀ  ԱԺ թանգարանում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am